ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը 6-ով պակասել է

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը 6-ով պակասել է
23.01.2014 | 15:17

2013 թվականին հանրապետությունում գրանցվել է 2824 պատահար, 3994 մարդ մարմնական վնասվածք է ստացել, 316 մարդ զոհվել է: 2014 թվականի ընթացքում 142 ՃՏՊ է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է 14 զոհ, 217 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը 6-ով պակասել է:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ` հավելելով, որ ամենաշատ վթարայնությամբ աչքի է ընկել 2008 թվականը, որի ընթացքում զոհվել է 407 մարդ:
Հինգ տարիների ընթացքում զոհերի այդ թիվը զգալիորեն նվազել է` հասնելով 316-ի: «Բերված թվերը վկայում են զոհերի թվի կրճատման միտման մասին: Այն, որ զոհերի թիվը կրճատվել է վեցով, վկայում է ՃՈ-ի կողմից իրականացվող վթարայնության կանխարգելիչ աշխատանքների մասին»,-ասաց Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը:
Ըստ վիճակագրության, պատահարների 25 տոկոսը արագության գերազանցման դեպքեր են, 7-8 տոկոսն էլ՝ ոչ սթափ վիճակում մեքանա վարելու հետևանք: «Որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել անցած տարվա վթարայնության վիճակը, հարկ եմ համարում համեմատական անցկացնել նախորդ հինգ տարիների վիճակագրության հետ, քանի որ նախորդ հինգ տարիների ընթացքում այնպիսի համակարգային փոփոխություններ են կատարվել, որոնք չէին կարող չանդրադառնալ վթարայնության աստիճանի վրա»,- ամփոփելով 2013 թվականը` ասաց Ն. Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ 2014-ին կշարունակվեն վթարների կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Նշեց նաև, որ Երևանում և մարզերում կտեղադրվեն շուրջ հիսուն արագաչափեր:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ